Թուրքիայի վարչապետը Մեծ Բրիտանիա երկօրյա այցի շրջանակներում Լոնդոնում ելույթ է ունեցել Bloomberg ֆինանսական տեղեկատվական-վերլուծական ընկերությունում, 200 ներդրողների հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են 20 տոկոսի պարտադիր վճար սահմանել արտասահմանյան դրամական փոխանցումների համար, որոնց գումարը գերազանցում է 50 հազար դոլարը՝ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը։
Մայիսին Վրաստանում երկրորդ անգամ կանցկացվեն վրաց-ամերիկյան Nobel Partner - 2016 զորավարժությունները։ Վրաց-ամերիկյան զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին Վրաստանի մասնակցության ապահովումն է։
Նավթի գները կարող են բարձրանալ, եթե արտադրող երկրները նվազեցնեն արդյունահանումը: Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ-ի մյուս անդամները առաջին քայլը սպասում են Ռուսաստանից, գրում է MarketWatch պարբերականը:
Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է բացում Թեհրանի և Անկարայի հարաբերությունների զարգացման համար՝ Trend-ին ասել են Թուրքիայի նախագահի վարչակազմում:
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը կոչ է արել միջոցներ ձեռնարկել փախստականների թվի կրճատման համար՝ գերմանական ZDF հեռուստաաալիքի եթերում՝ նշելով, որ անցած տարվա իրավիճակը, երբ Ավստրիան ընդունել է 90 հազար մարդ, այս տարի չպետք է կրկնվի:
«Հույս ունեմ, որ այս տարի Մեծ Բրիտանիայի՝ որպես երաշխավոր երկրի աջակցությամբ կկարգավորվի կիպրոսյան խնդիրը»,- հայտարարել է Դավութօղլուն Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցություններից առաջ:
Նավթի գների տատանումները, Մերձավոր Արևելքի անկայունությունը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը, ինչպես նաև ԱՄՆ–Չինաստան մրցակցությունը ձևավորում են նոր տնտեսական իրողություններ։
Այս իրավիճակում էներգակիրների գները դառնում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ազդեցության գործիք...